Երաշխավորության պայմանագրով ստանձնած պարտավորությունների մասին
- 2023-05-05
Վարկային կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ միջև կնքվել էր 10,000 ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիր: Որպես պայմանագրի ապահովման միջոց՝ (ի թիվս այլ անձանց) վարկային կազմակերպության և Վ. Մ.-ի միջև կնքվել էր երաշխավության պայմանագիր:
Անհատ ձեռնարկատիրոջ կողմից խախտվել էին վարկային պայմանագրով սահմանված վարկի մարման վճարման ժամկետները, որպիսի պայմաններում գոյացել էր 5,000 ԱՄՆ դոլարի չափով չկատարված պարտավորություն:
Տվյալ պարագայում Վ.Մ-ն, հանդիսանալով կնքված վարկային պայմանագրով վարկային կազմակերպության հանդեպ ստանձնած պարտավորության երաշխավոր, վճարել էլ գոյացած ամբողջ պարտքը, ինչով պայմանավորված էլ պարտավորությունն ամբողջությամբ համարվել էր մարված:
Վերոնշյալի հաշվառմամբ Վ.Մ.-ն անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ ձեռք էր բերել 5,000 ԱՄՆ դոլարի չափով պահանջի իրավունք և դիմել դատարան:
Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, արձանագրեց, որ Հայցվորի փաստարկները ընդունում է որպես դատարանի պատճառաբանություն, և հայցն ամբողջությամբ բավարարեց։
Ծանոթություն.
Թիվ ԱՎԴ3/0387/02/22 քաղաքացիական գործով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: