Մեր մասին
- 2017-06-01
Հարգելի այցելու, Էյչ Էս Փարթներս իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է իրավաբան-փաստաբանների կողմից, ովքեր տարիներ շարունակ գործունեություն են իրականացրել իրավական համակարգում: Հիմնադրման պահից Ընկերությունը ստանձնել է մարդու իրավունքների ազնիվ և բարեխիղճ պաշտպանության առաքելությունը՝ չմոռանալով իրավունքի քրիստոնեական արմատների մասին:
Պատահական չէ այն հանգամանքը, որ Ընկերությունը որդեգրել է այնպիսի կարգախոս, որն ուղղված է իրավունքը ճանաչելուն, քանի որ այդ դեպքում է միայն հնարավոր կանխել իրավունքի հնարավոր խախտումը և հասնել հաջողության ցանկացած իրավիճակում: Այլ կերպ ասած, իրավունքի պաշտպանության եղանակներից կարևորում ենք իրավունքի ինքնապաշտպանությունը, որն անմիջականորեն ածանցվում է սեփական իրավունքը ճանաչելուց և գիտակցելուց:
Կարևորելով իրավունքի դերը հասարակական կյանքում՝ ցանկանում ենք ընդգծել մարդու հիմնարար իրավունքների շրջանակը, որոնց որակյալ պաշտպանությունը կախված է նրանից, թե որքանով է մասնագիտացված Ձեր ներկայացուցիչը և որքան ճիշտ է ընտրված պաշտպանության ռազմավարությունը. դրանք են՝
1) Կյանքի իրավունք
2) Ազատության իրավունք
3) Խոսքի /մտքի/ իրավունք
4) Աշխատելու /արարելու, ստեղծագործելու/ իրավունք
5) Ընտանիքի իրավունք
6) Սեփականության իրավունք:
Իրավունքի պաշտպանության գործընթացում առաջնորդվում ենք բացառապես մարդու արժանապատվության՝ որպես իրավունքի սկզբնաղբյուրի և բարոյականության՝ որպես իրավունքի ինքնասահմանափակման հասկացությունների հաշվառմամբ: