Նոր համագործակցություն Հայաստանի Պատմության Թանգարան պետական ոչ առևտրային կազմակերպության հետ


  • 2019-04-26

Ուրախ ենք տեղեկացնել, որ 2019 թվականի հունվար ամսին Հայաստանի Պատմության Թանգարան պետական ոչ առևտրային կազմակերպության և Էյչ Էս Փարթներս իրավաբանական ընկերության միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, որով վերջինիս մատուցելու ենք իրավաբանական ծառայություններ:

Հայաստանի Պատմության Թանգարանն այն եզակի մշակութային օջախներից է, որն իր պահպանության ներքո ունի շուրջ 400.000 թանգարանային առարկայից բաղկացած ազգային հավաքածու: 

Կարևորում ենք նման մշակութային կառույցի հետ համատեղ աշխատանքը և պատրաստ ենք մեր փորձով և գիտելիքներով օգտակար լինել հայ ժողովրդի բազմադարյա մշակութային ժառանգությունը պահպանող Թանգարանին:     

Share