Հայաստանի Հանրապետություն դեղերի մեծածախ ներմուծում իրականացնող խոշոր ընկերությունն իրավական ոլորտում արդեն ունի հուսալի գործընկեր


  • 2019-05-16

Ընկերության հետ մեր համագործակցությունն սկսվել է 2018 թվականից, իսկ 2019 թվականի հունվար ամսից ընկերությանը մատուցում ենք ընդլայնված իրավաբանական ծառայություններ՝ բաժանորդային սկզբունքով:

Բարձր ենք գնահատում ընկերության կողմից մեր աշխատանքի նկատմամբ ունեցած վստահությունը:

Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ դեղերի ներմուծման և իրացման գործընթացում իրավական խնդիրները բազմաթիվ են, որոնք կապված են իրավահարաբերությունը կարգավորող իրավական ակտերում առկա բացերի և դրանց վրա հիմնված պետական մարմինների ոչ իրավաչափ վարչարարության հետ:

Մեր ամենօրյա աշխատանքն ուղղված է լինելու այդ բացերը լրացնելուն և արդյունավետ պաշտպանության միջոցով առկա խնդիրները լուծելուն:

Share