Էյչ Էս Փարթներս իրավաբանական ընկերությունն ընդլայնում է մատուցվող ծառայությունների շրջանակը...
- 2020-08-27
Սիրով տեղեկացնում ենք, որ Էյչ Էս Փարթներս իրավաբանական ընկերությանն է միացել փաստաբան Աշոտ Գինոսյանը: Աշոտ Գինոսյանը մեզ է միացել ավելի քան 5 տարվա արտասահմանյան փորձ ձեռք բերելուց հետո: Նա գերազանցությամբ ավարտել է Էստոնիայի Տալլիննի պետական համալսարանը՝ միջազգային բիզնես իրավունք մասնագիտացմամբ: Բացի այդ, նա ավարտել է Լոնդոնի Թագավորական Քոլեջը և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան:
Եվրոպայում, նա անցել է երկու 6 ամսյա փորձաշրջան, առաջինը՝ Եվրոպական Միության հանձնաժողովում, մյուսը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Վերջին մասնագիտական փորձը եղել է ամերիկյան Կովինգտոն և Բրլինգ միջազգային իրավաբանական ընկերությունում, որն ունի մասնաճյուղեր տարբեր մայրցամաքներում՝ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում և Միջին Արևելքում:
Աշոտը մասնագիտացված է ներպետական և միջազգային կորպորտաիվ, առևտրային, վարչական և քաղաքացիական իրավունքի ոլորտներում: Նա արտոնագրված փաստաբան է Հայաստանի Հանրապետությունում և միևնույն ժամանակ թեկնածու փաստաբան Մեծ Բրիտանիայում: Վարժ անգլերեն և ֆրանսերեն լեզուների իմացությամբ Աշոտը լավագույնս կարող է ներկայացնել Ձեր շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Աշոտ Գինոսյանը և Էյչ Էս Փարթներս իրավաբանական ընկերությունը ունեն մոտ երկու տարվա համագործակցության պատմություն: Այս նոր փոփոխությամբ մենք սիրով տեղեկացնում ենք, որ մեր ընկերությունը ընդլայնում է մատուցվող ծառայությունների շրջանակը՝ ներառելով միջազգային առևտրային գործեր և ներկայացուցչություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: