Աշխատանք իրավաբանի համար
- 2021-10-19
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Ներպետական օրենսդրության գերազանց իմացություն,
- Հայերենի գերազանց իմացություն,
- Հայցադիմումների, բողոքների, դիմումների և այլ գրությունների կազմման հմտություններ,
- Համակարգչային հմտություններ՝ MS Office (Excel, Word, Outlook) փաթեթների լավ իմացություն,
- Վերլուծական և կազմակերպչական հմտություններ:
Աշխատանքային պարտականություններ.
- Հայցադիմումների, բողոքների, դիմումների և այլ գրությունների կազմում,
- Պայմանագրերի ուսումնասիրում և կազմում,
- Օժանդակ գործավարություն:
Անձնական հատկանիշներ.
- Հանձնարարված առաջադրանքները սեղմ ժամկետում և պատշաճ որակով կատարելու ունակություն,
- Կարգապահություն և պատասխանատվություն,
- Վերլուծելու և լուծումներ գտնելու ունակություն,
- Կազմակերպչական ձիրք,
- Արդյունքների ստացման նպատակասլացություն:
Վերոգրյալին ծանոթանալուց հետո, եթե համոզվում եք, որ լիարժեք համապատասխանում եք բոլոր պահանջներին, ապա անպայման ինքնակենսագրական (լուսանկարով) ուղարկեք info@hspartners.am էլեկտրոնային հասցեին` թեմա բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 31.10.2021 թվականը:
Share
Tweet
Share