ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում


  • 2017-09-14

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ԹԻՎ ՎԴ/0399/05/16 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ 14.07.2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՄԱՄԲ ԲԵԿԱՆԵՑ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

Սույն գործով անձը ենթարկվել էր վարչական պատասխանատվության այն դեպքում, երբ վերջինս չէր գտնվում Հայաստանի Հանրապետությունում և հետևաբար վարչական իրավախախտումը չէր կարող կատարված լինել իր կողմից: ՀՀ վարչական դատարանը մերժել էր հայցը՝ պատճառաբանելով, որ վարչական իրավախախտումն իրավաչափորեն է վերագրվել հայցվորին, իսկ հայցվորը, վերը նշված իրավանորմերի պահանջներին համապատասխան, չի ապացուցել խախտումն այլ անձի կողմից կատարված լինելու փաստը, ըստ այդմ՝ վիճարկվող որոշումն իրավաչափ է: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 20.05.2017 թվականի որոշմամբ բեկանեց վճիռը և հաստատեց, որ յուրաքանչյուր դեպքում վարչական իրավախախտում կատարելու մեջ անձի մեղքի առկայությունն ուղղակի պայմանավորված է վերջինիս կողմից իր գործողությունների կառավարման հնարավորությամբ: Մեղավորության հատկանիշի՝ որպես զանցակազմի պարտադիր տարրի բացակայությունն ուղղակի բացառում է իրավախախտման առկայությունը, ուստի նաև վարչական պատասխանատվության վրա հասնելը:

Նշեց նաև՝ օրենսդիրը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը հնարավորություն է ընձեռել ինչպես վարչական մարմնին, այնպես էլ Դատարանին` իր (սեփականատիրոջ) դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս, ներկայացնել ապացույց այն մասին, որ իրեն պատկանող տրանսպորտային միջոցը տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով ամրագրված իրավախախտման պահին վարել է այլ անձ, որպիսի պարագայում տրանսպորտային միջոցի սեփականատերը ազատվում է վարչական պատասխանատվությունից` անկախ այն հանգամանքից նա ներկայացրել է իրավախախտում որակված արարքի արձանագրման պահին տրանսպորտային միջոցը վարող անձի ինքնության վերաբերյալ տվյալներ, թե` ոչ, ինչը բխում է նաև անձնական պատասխանատվության սկզբունքից, որի համաձայն` անձը ենթակա է պատասխանատվության միայն անձամբ կատարած իրավախախտման համար։

Share