Կապալ, կանխավճար, չկատարված աշխատանք և բռնագանձում


  • 2022-04-11

Ընկերությունների միջև կնքված ենթակապալի պայմանագրով Պատասխանողը պարտավորվել էր կատարել որոշակի շինարարական աշխատանքներ:
Կնքված պայմանագրի հիման վրա Հայցվորը պարբերաբար կանխավճար է փոխանցել Պատասխանողին: Ընդ որում, Պատասխանողը կատարել է փոխանցված գումարի միայն մի մասը կազմող շինարարական աշխատանքները, իսկ գումարի մյուս մասը կազմող շինարարական աշխատանքների կատարման փաստը գրավոր ապացույցով չի հաստատվում, քանի որ համապատասխան կատարողական ակտերը չեն վավերացվել:
Մինչ դատական կարգով իրավունքների պաշտպանության նախաձեռնումը՝ Հայցվորը պահանջագրով խնդրել է վերադարձնել գումարը, սակայն Պատասխանողը հրաժարվել էր:
Ներկայացված հայցադիմումով Հայցվորը խնդրել էր ոչ միայն բռնագանձել գումարը, այլև նշված գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսները՝ սկսած հայցադիմումը Դատարան մուտքագրվելու օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
Դատարանը քննության առնելով հայցը՝ իր եզրահանգումներում արձանագրեց, որ
հայցվորի փաստարկները համարում է դատարանի պատճառաբանություն և եզրահանգում, որպիսի պայմաններում հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման:

Ծանոթություն.
Թիվ ԵԴ/42054/02/19 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Share