Արտակարգ դրության ռեժիմի կանոնների խախտման վերաբերյալ


  • 2022-07-28

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության որոշմամբ Հայցվորը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 10-րդ մասով ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ 10,000 ՀՀ դրամի չափով՝ արտակարգ դրության ժամանակահատվածում առանց տեղաշարժման թերթիկի լինելու պատճառով (տուգանքի չափն  ի սկզբանե կազմել էր 100,000 ՀՀ դրամ, որը հետագայում փոփոխվել էր):
Դատարանը, հետազոտելով գործում առկա ապացույցները, արդարացիորեն փաստեց, որ բացակայում էր Հայցվորի կողմից արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում, որպես սահմանափակում, նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումների խախտման փաստի առկայությունը:
Դատարանն արձանագրեց նաև, վարչական մարմինը հարուցված վարչական վարույթի ընթացքում չէր ապահովել մասնակցին պատշաճ ծանուցելու իր պարտականությունը՝ զրկելով Հայցվորին արդյունավետ կերպով պաշտպանելու և իրականացնելու իր իրավունքներն ու շահերը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի հաշվառմամբ դատարանը եզրահանգեց, որ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման:

Ծանոթություն.
Թիվ ՎԴ/10246/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Share