Մատակարարման պայմանագրով պարտավորությունների խախտում
- 2023-03-07
Դիմելով դատարան՝ Հայցվորը հայտնել էր, որ Պատասխանող կողմի հետ կնքել էր մատակարարման պայմանագիր, որի համաձայն՝ Պատասխանողը պարտավորվել էր մատակարարված ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակի դիմաց վճարել հաշիվ-ապրանքագրի դուրս գրման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում։
Պատասխանողը, պարբերաբար խախտելով պայմանագրի համապատասխան դրույթները, չէր կատարել Հայցվորի նկատմամբ ստանձնած պարտավորությունը: Կողմերի միջև կնքվել էր նաև պարտքի մարման ժամանակացույց, որով Պատասխանողը պարտավորվել էր պարտավորությունը կատարել կազմված ժամանակացույցին համապատասխան։
Այնուամենայնիվ, Պատասխանողը երկու պարբերական փոխանցումներ կատարելուց հետո՝ դադարել էր վճարումներ կատարել, ինչի հետևանքով Հայցորի նկատմամբ ձևավորվել էր 1,049,188 ՀՀ դրամի չափով պարտավորություն։
Ներկայացված հայցադիմումով Հայցվորը խնդրել էր Պատասխանողից բռնագանձել ամբողջ գումարը, պարտավորության գումարին հաշվարկել և բռնագանձել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ հայցադիմումը դատարան մուտք լինելու օրվանից՝ մինչև պարտավորության փաստացի կատարումը։
Դատարանը, քննության առնելով հայցը, արձանագրեց, որ հայցվորի փաստարկները համարում է դատարանի պատճառաբանություն, որպիսի պայամաններում հայցապահանջը բավարարեց ամբողջությամբ:
Ծանոթություն.
Թիվ ԱՐԱԴ1/0396/02/22 քաղաքացիական գործով ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: