Էյչ Էս Փարթներս իրավաբանական ընկերության փաստաբանները շարունակում են իրավական օգնություն ցուցաբերել վարորդներին, ովքեր անհիմն ենթարկվել են վարչական պատասխանատվության


  • 2017-09-27

Դիմելով ՀՀ վարչական դատարան՝ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը չի պահպանել օրենքով սահմանված իրավական որոշակիության պահանջը:

Մասնավորապես՝ Ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի ավագ տեսուչ Էրիկ Հովհաննիսյանի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 28-ին կայացվել էր թիվ 1605126022 որոշումը՝ Հայցվորին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն 5.000 ՀՀ դրամ տուգանելու մասին: Նշված որոշման համաձայն՝ «Հոնդա» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդը, Երևանի Խորենացի-Քրիստափոր խաչմերուկի հատվածում խախտել էր կանգառ կատարելու կանոնները:

Վիճարկվող որոշումն ընդունվել էր օրենքի խախտմամբ և ենթակա էր անվավեր ճանաչման, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի համաձայն՝ որոշումը պետք է պարունակեր` այն ընդունած մարմնի անվանումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ այն անձի մաuին, որի վերաբերյալ քննվում էր գործը, գործի քննության ընթացքում հաuտատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատաuխանատվություն նախատեuող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը:

Վերը նշված իրավանորմի պահանջները չէին պահպանվել վարչական մարմնի կողմից, հետևաբար, ՀՀ վարչական դատարանը նշված հիմնավորումներով անվավեր ճանաչեց ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն»   ծառայության վարչական ակտը:

Share