Էլեկտրոնային հարկային հաշիվը պարտավորության ծագման հիմք է
- 2017-11-10
«ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊ ընկերությունը հայց էր ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Գրիգհովշին» ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին: Հայցվորի ներկայացուցիչ` Հայկ Սահակյանը, դատարանում ներկայացրել էր մի շարք կարևոր փաստական հանգամանքներ` կապված գործի քնության և լուծման հետ:
Մասնավորապես` «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ի և «Գրիգհովշին» ՍՊԸ-ի միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա Ընկերությունը ապրանքներ էր մատակարարել Կազմակերպությանը:
Այնուհետև, Ընկերության կողմից Կազմակերպությանն էր ներկայացվել էլեկտրոնային հարկային հաշիվ, որն էլ հաստատվել էր պատասխանողի էլեկտրոնային ստորագրությամբ:
Սակայն Կամակերպության կողմից մատակարարման պայամանագրով նախատեսված պարտավորությունը չէր կատարվել: Միաժամանակ հայցվոր կողմը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345, 436, 521, 450, 347, 348, 411 հոդվածները, դատարանին խնդրել էր Կազմակերպությունից բռնագանձել 408.757 ՀՀ դրամ՝ որպես պայմանագրով նախատեսված պարտավորության գումար, ինպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ, սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու պահից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
Արդյունքում, վերլուծելով և գնահատելով գործի տվյալներն ու դատաքննությամբ հետազոտված ապացույցները` դատարանը գտավ, որ հայցը ենթակա է բավարարման, դատաքննությամբ հաստատված փաստական հանգամանքների և դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերի հիման վրա: