Որոշակիության սկզբունքին չհամապատասխանող հերթական որոշումն անվավեր ճանաչվեց
- 2017-09-26
Սույն դեպքում նույնպես խնդիրը վերաբերում էր վարչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտի չհիմնավորված լինելուն, մասնավորապես՝ վարչական մարմինը, վարչական ակտի ընդունման պահին, պարտավոր էր իրավախախտման հատկանիշները համադրել վարորդի կողմից կատարված արարքի հատկանիշների հետ, այլ կերպ ասած՝ պետք է մատնանշեր այն կոնկրետ խախտումը, որը կատարվել էր վարորդի կողմից, այնինչ վարչական մարմինը բավարարվել էր զուտ վերացական ձևակերպմամբ` նշելով, որ վարորդը խախտել էր կանգառ կատարելու կանոնները: Այսինքն` վարչական ակտն իր բնույթով չհիմնավորված էր, վարչական ակտից պարզ չէր, թե հայցվորը կանգառ կատարելու հատկապես ո՞ր կանոնն էր խախտել:
Այսպիսով, վարչական դատարանի դատավոր Ս. Հովակիմյանը, թիվ ՎԴ/3155/05/16 վարչական գործով 25 նոյեմբերի 2016 թվականին բավարելով հայցվորի պահանջը, արձանագրեց, որ վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտով պետք է հստակ երևար հայցվորի առջև դրվող պարտականությունը, նշելով, որ վարչական ակտում չի պահպանվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի որշակիության սկզբունքը, այն է՝ վարչական ակտը պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի և վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ի՞նչ իրավունք է տրամադրվում, իր ո՞ր իրավունքն է սահմանափակվում, իրեն ի՞նչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ի՞նչ պարտականություն է դրվում:
Հիմք ընդունելով վերը նշված փաստերը՝ ՀՀ վարչական դատարանը բավարարեց հայցվորի պահանջը և անվավեր ճանաչեց :