Պահանջը բավարարվեց...


  • 2017-09-25

Հերթական անգամ, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը սահմանափակվել էր միայն՝ վարչական ակտում նշելով այն մասին, որ վարորդը խախտել է կանգառ կատարելու կանոնները և չկար որևէ նշում, թե կոնկրետ կանգառ կատարելու ո՞ր կանոնն էր խախտվել վարորդի կողմից։

ՀՀ վարչական դատարանի դատավոր՝  Գ. Խանդանյանը (վարչական գործ՝ ՎԴ/6329/05/15) 22.06.2016 թվականի վճռով հայցը բավարարեց: Դատարանը, հղում անելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված՝ ապացուցման բեռի բաշխման կանոնին, արձանագրեց, որ վիճելի է մնում Հայցվորի կողմից կանգառ կատարելու կանոնների խախտման փաստը այն առումով, որ պարզ չէ, թե կանգառ կատարելու ո՞ր կանոնն է խախտել հայցվորը, ուստի դատարանը գտավ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի առաջին մասի իմաստով դրա բացասական հետևանքները պետք է կրի Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը։ 

Share