Թիվ ԵԱՔԴ/0470/02/16 քաղաքացիական գործով դատարանի 19.10.2016 թվականի վճիռ


  • 2017-11-20

«ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ` Կարեն Կարապետյանի  կողմից  հայցադիմում էր ներկայացվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ «Քուիք Քոթեջ»  ՍՊ ընկերության` 1.522.663 ՀՀ դրամ գումարի և դրա նկատմամբ ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների բռնագանձման պահանջների մասին:

Մասնավորապես` հայցվոր և պատասխանող ընկերությունների միջև ձեռքբերված համաձայնության հիման վրա հայցվորը ապրանքներ էր մատակարարել պատասխանող ընկերությանը, որից հետո պատասխանողին ներկայացվել էր էլեկտրոնային հարկային հաշիվներ, որոնք էլ հաստատվել էին պատասխանողի էլեկտրոնային ստորագրությամբ: Նշված հարկային հաշիվների համաձայն՝ պատասխանողի կողմից վճարման էր ենթակա` 1.899.855 ՀՀ դրամ: Հայցվորը վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345, 436, 521, 450, 347, 348, 411 հոդվածները,  հայտնել էր, որ  ընդունել էր պատասխանողի կողմից վճարման ենթակա գումարից 377.192 ՀՀ դրամը, միաժամանակ հաստատելով դրա վճարված լինելու հանգամանքը:

Վերը
նշված փաստերի հիմքով  Դատարանն արձանագրեց, որ հայցվորի կողմից ապացուցվել են սույն գործով էական նշանակություն ունեցող փաստերը, ուստի  դատարանը եկավ այն եզրահանգման, որ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման:

Share