Թիվ ՍԴ1/0744/02/15 քաղաքացիական գործով դատարանի 28.12.2015 թվականի վճիռ


  • 2017-11-17

«ՄԼԼ Ինդասթրիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հայց էր ներկայացրել ընդդեմ «Ջրային Հայելի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 727.999 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին:

«ՄԼԼ Ինդասթրիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը «Ջրային Հայելի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մատակարարել էր ապրանքներ, իսկ մատակարարված ապրանքների համար «Ջրային Հայելի» ՍՊ ընկերությունը պատշաճ վճարումներ չէր կատարել:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ չնայած «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊ ընկերության և «Ջրային Հայելի» ՍՊ ընկերության միջև օրենքով սահմանված կարգով չէր կնքվել մատակարարման պայմանագիր, այնուհանդերձ «ՄԼԼ Ինդասթրիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պատշաճորեն իրականացրել էր ապրանքների մատակարարումը, որպիսի հանգամանքն էլ հաստատվել էր ապրանքների մատակարարման հարկային հաշվով:

Վերլուծելով և գնահատելով հետազոտված ապացույցները՝ դատարանը եկավ այն եզրահանգման, որ «ՄԼԼ Ինդասթրիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ` Հայկ Սահակյանի հայցապահանջը հիմնավորված է և ենթակա է բավարարման, ուստի վճռեց «Ջրային Հայելի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ «ՄԼԼ Ինդասթրիզ»   սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 727.999 ՀՀ դրամ:   

Share