Կայանման կանոնների խախտում


  • 2017-09-14

ՀՀ վարչական դատարանի դատավոր Հ.Այվազյանը թիվ ՎԴ/4256/05/15 վարչական գործով կայացված վճռով անվավեր ճանաչեց ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության որոշումը:

Անձը ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ կանգառի կամ կայանման կանոնները խախտելու համար:
Դատարանը, վկայակոչելով սույն գործով կիրառելի իրավական նորմերը, եկավ այն եզրահանգման, որ վարչական ակտում պետք է հստակ շարադրվի այն փաստական հանգամանքները, ինչի համար անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության, այլ կերպ ասած, վիճարկվող որոշումը պետք է բովանդակեր նաև հղում ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 84-րդ կետի համապատասխան ենթակետին (նորմատիվ իրավական ակտին) կամ առնվազն ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմանը, քանի որ միայն այդ երկու նորմատիվ իրավական ակտերի ամբողջությունը կարող է պատասխանատվություն սահմանել կոնկրետ իրավախախտման համար:

Share