Վարչական ակտն անվավեր է ճանաչվել


  • 2017-09-14

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ
ՀՀ վարչական դատարանի դատավոր Կ.Բաղդասարյանը թիվ ՎԴ/1590/05/16 վարչական գործով կայացված վճռով անվավեր ճանաչեց ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության որոշումը:

Իրավական վեճը կայանում էր նրանում, որ Հայցվորը խախտել էր կանգառ կատարելու կանոնները, իսկ, թե հատկապես ո՞ր կանոնն էր խախտվել հայցվորի կողմից պատասխանողը պարզաբանեց միայն դատաքննության ընթացքում:

Մինչդեռ, ներկայացված հայցով հայտնել էինք, որ պատասխանողի նման դիրքորոշումը չի բխում վարչական ակտի որոշակիության պահանջից, քանի որ պատասխանողը վարչական ակտը որոշակիացնելու պարտականություն ունի վարչական վարույթի ընթացքում, նշված պարտականությունը բխում է նաև իրավական որոշակիության սկզբունքից, հակառակ դեպքում ճանապարհային ոստիկանությունը կարող է շարունակաբար կայացնել անհիմն կամ անորոշ որոշումներ և միայն դատական պրոցեսի ընթացքում փորձել հիմնավորել կայացված որոշման իրավաչափությունը:
ՀՀ վարչական դատարանը, հայցվորի համար անբարենպաստ փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը դնելով պատասխանողի վրա, եզրահանգեց, որ վարչական ակտը հիմնավոր չէ և ենթակա է անվավեր ճանաչման:

Share