ՀՀ վարչական դատարանի վճիռ


  • 2017-09-22

Սույն խնդիրը վերաբերում էր վարչական ակտի չհիմնավորված լինելուն, մասնավորապես՝ վարչական մարմինը պարտավոր էր իրավախախտման հատկանիշները համադրել վարորդի կողմից կատարված արարքի հատկանիշների հետ, մինչդեռ վարչական մարմինը բավարարվել էր միայն վերացական ձևակերպմամբ առ այն, որ վարորդի կողմից խախտվել են կանգառ կատարելու կանոնները։

ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Հարությունյանը, թիվ ՎԴ/7105/05/16 վարչական գործով 23 դեկտեմբերի 2016 թվականին բավարելով հայցվորի ներկայացուցչի պահանջը, արձանագրեց, որ  վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտով պետք է շարադրվի նաև վարչական պատասխանատվություն նախատեսող նորմատիվ իրավական ակտի կիրառման համար հիմք հանդիսացող և իրավախախտման դիսպոզիցիան սահմանող մեկ այլ նորմատիվ ակտի կոնկրետ դրույթը։ Վիճարկվող որոշման մեջ հիշատակված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածի վերաբերյալ նշումը բավարար չէր, որպեսզի համարվի, որ նշված է պատասխանատվություն սահմանող նորմատիվ ակտը և անձը համարվի իրավախախտում կատարած, իսկ արարքն էլ որակվի որպես իրավախախտում։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ վարչական դատարանը վերացրեց ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության որոշումը: 


 

 

Share