Մատակարարված ապրանքի դիմաց ֆինանսական պարտավորությունը չէր կատարվել


  • 2022-04-11

Դիմելով դատարան՝ Հայցվորը հայտնել էր, որ Պատասխանողին մատակարարել է ապրանքներ, իսկ դուրս գրված հարկային հաշիվները հաստատվել էին պատասխանող ընկերության կողմից: Սակայն մատակարարված ապրանքների դիմաց Պատասխանողի կողմից վճարումներ չէին կատարվել:
Դատարանը, գործը քննելով պարզեցված վարույթի կարգով և ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները՝ արձանագրեց, որ Հայցվորի ներկայացրած փաստարկները համարում է դատարանի պատճառաբանություն, որպիսի պարագայում հայցը ենթակա է բավարարման:

Ծանոթություն.
Թիվ ԵԴ/0983/02/21 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Share