Փոխառությամբ տրված գումարը վերադարձնելու պահանջը բավարարվեց
- 2017-10-02
Թիվ ԿԴ1/0010/02/16 քաղաքացիական գործով հայցվորի շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Սահակյանը, ներկայացված հայցով պահանջել էր պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 1.600.000 ՀՀ դրամ՝ որպես փոխառությամբ տրված գումար.
Դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածը, 347 հոդվածը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880 հոդվածի 1-ին կետը, եզրահանգեց, որ պատասխանողի կողմից չեն կատարվել փոխառության պայմանագրով սահմանված իր պարտավորությունները, ինչի արդյունքում դատարանը վճռեց բռնագանձել պատասխանողից 1.600.000 ՀՀ դրամ գումար և այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ՝ մինչև պարտավորության կատարման պահը:
Share
Tweet
Share