Վարձավճարը բռնագանձվեց դատական կարգով
- 2017-10-16
Սույն քաղաքացիական գործով պահանջը վերաբերում էր վարձակալության պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը: Մասնավորապես` «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԶ» ՍՊ ընկերության և «Հայր և Որդի Ադամյաններ» ՍՊ ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագրի համաձայն` «Հայր և Որդի Ադամյաններ» ՍՊ ընկերությունը, որպես վարձակալության պայմանագրի կողմ, պարտավորվել էր իրեն հանձնված գույքի համար սահմանված չափով վճարել վարձավճար, այնինչ վերջինիս կողմից չէր կատարվել պայմանագրով սահմանված պարտավորությունները:
Նշված հիմքերով մեր կողմից հայցադիմում էր ներկայացվել դատարան` 19.466.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասին:
Պատասխանող կողմը նախնական դատական նիստի ժամանակ միջնորդել էր դատարանին հետաձգել դատական նիստը` հայցվոր կողմի հետ բանակցություններ վարելու նպատակով: Չնայած այն հանգամանքին, որ վերջինիս միջնորդությունը դատարանի կողմից բավարարվեց, այնուամենայնիվ միջնորդության բուն նպատակն իր արդյունքը չտվեց, դատարանը ներկայացված փաստերի հիման վրա վճռեց բավարարել հայցը և հօգուտ «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԶ» ՍՊ ընկերության «Հայր և Որդի Ադամյաններ» ՍՊ ընկերությունից բռնագանձել 19.466.000 ՀՀ դրամ, միաժամանակ, 19.466.000 ՀՀ դրամի նկատմամբ մինչև պարտավորության կատարման օրը հաշվարկել 0.01% (զրո ամբողջ զրո մեկ տոկոս) տույժ սկսած 22.05.2014 թվականից և այն ևս բռնագանձել հօգուտ «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԶ» ՍՊ ընկերության: